-
27.02.2019|
11:22
Արվեստ հայաստան հիմնադրամը և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնում են Ձայնալաբը՝ արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը: Ձայնալաբը արվեստի հետազոտական կացարան է, որը կկայանա 2019-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, Գյումրիում: Այն կվարի կոմպոզիտոր, դաշնակահար և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը:
-
26.02.2019|
01:05
Այս և այն ցուցական դերանունների փոխարեն Հովհ. Թումանյանը համառորեն գործածում էր էս և էն: Դեռ հասկանալի է, երբ Հովհ. Թումանյանը էս և էն-ը, էստեղ-ն ու էնտեղ-ը գործ էր ածում գեղարվեստական գրվածքների մեջ:
-
22.02.2019|
14:07
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի» տրիո անսամբլը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Երևակայության թռիչք» խորագրով։ Այն թողարկվել է իտալական հայտնի «Halidon music» պիտակի ներքո։ «Halidon music»-ն Իտալիայում ամենամեծ երաժշտական դիստրիբյուտորներից մեկն է, որը համագործակցում է երաժշտական հրատարակիչների և մենեջերների հետ։
-
22.02.2019|
04:42
Հունվարին 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկը՝ կինոռեժիսոր ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ, կդառնար 95 տարեկան: Ամենուր կինոաշխարհի գործիչները հիշում են աշխարհահռչակ Վարպետին, ցուցադրում նրա ֆիլմերը, վերստին ապրում նրա կախարդական թովչանքի աշխարհում:
-
22.02.2019|
04:26
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը լրատվադաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումն սկսեց օրախնդիր թեմային անդրադարձով. գրեթե երկտասնօրյա հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջական վիճակը խիստ անհանգստացնող է, և հարկավոր է հնարավոր բոլոր միջոցները ձեռք առնել այդ թնջուկը վերջնական հանգուցալուծման հասցնելու ուղղությամբ:
-
22.02.2019|
04:11
«Իրատեսի» հյուրը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆՆ է:
-
22.02.2019|
04:08
Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակը։ Տերտերյանը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի և Արամ Խաչատրյանի հետ համարվում է հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնասյուներից մեկը։
-
19.02.2019|
14:05
Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
-
19.02.2019|
02:55
Լրացավ հայ դիրիժորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ, 90-ամյակը։
-
19.02.2019|
02:53
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ (Մելիքյան) սունդուկյանցիներից այն մեկն է, որ տնօրենի հետ աշխատանքային տարաձայնությունների պատճառով հայտնվել է գործազուրկների շարքում։ Անձնակազմի կառավարման բաժնի պետը, Վարդան Մկրտչյանի գործողությունները համարելով ոչ իրավաչափ, դատի է տվել։ Ընթացիկ և հարակից այլ հարցեր են ներառված հարցազրույցում։